|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Մարտի 22-ին 2021 ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) և Բելգիայի Հայերի Կոմիտեն (CAB) – Բելգիայի հայ համայնքի պաշտոնական ներկայացուցիչ մարմինը, համատեղ նամակ ուղարկեցին Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյին` ի հիշատակ Բրյուսելի՝ 2016 թ․ ահաբեկչությունների 5-րդ տարելիցի: Նամակում Բելգիայի հայ համայնքն իր կարեկցանքն ու համերաշխությունն է հայտնում Բելգիայի կառավարությանը և Բելգիայի քաղաքացիներին, ովքեր դարձան այս ողբերգական իրադարձության զոհը՝ շեշտելով ահաբեկչության դեմ պայքարելու և այդպիսով ազատ, ժողովրդվավար հասարակությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին։
Բելգիայի վարչապետին ուղղված նամակում մատնանշվում է, որ Արցախի բնիկ հայ բնակչությունը նույնպես ահաբեկչության զոհ է դարձել 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր պատերազմի ընթացքում ՝ հիշեցնելով պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման մասին։ Նամակը կոչ է անում Բելգիայի կառավարությանը միանշանակորեն դատապարտել ահաբեկչության ցանկացած պետական հովանավորչություն և շեշտում, որ Բելգիայի շահերից չի բխում համագործակցել այնպիսի երկրների հետ, որոնք իրենց աշխարհաքաղաքական շահն առաջ են տանում նման դատապարտելի և կործանարար միջոցներով։