|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այս տարվա հունվարի 30-ին, Ռումինիայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ եւ ռումինահայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ եպիս. Հակոբյանի հրավերով, առաջնորդարանում հանդիպում է տեղի ունեցել Ռումանիայում Շվեյցարիայի դեսպան Ժան Յուպեր Լեպեթի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` դեկտեմբեր 17-ի վճիռը, որով արդարացվել է Շվեյցարիայի դատարանի կողմից «Ցեղասպանությունը միջազգային սուտ է» հայտարարության համար դատապարտված թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը:
Հանդիպման ներկա են եղել Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Փոլ Հակոբյանը, ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Ազգային ժողովի պատգամավոր Վարուժան Փամբուքչյանը, հոգեւոր հայրեր:
Հերթական անգամ ընդգծվել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կարեւորությունը: Ռումինիայի հայ գաղութի ներկայացուցիչներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Փերինչեքի հայտարարության դեմ եւ իրենց բողոքը նամակի ձեւով հանձնել Շվեյցարիայի դեսպանին, որը նույնպես իր մտահոգությունը հայտնեց ստեղծված խնդրի վերաբերյալ: