Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո, Yerkir.am-ի տեղեկություններով, ՀՀԿ-ն նիստ է արել: Մեր տեղեկությունների համաձայն` որոշվել է այս անգամ արդեն արձագանքել Քոչարյանի հայտարարություններին: Ուշագրավ է, որ հիմա վարչապետին պաշտպանելու եւ Քոչարյանին քննադատելու են «պլինտուսից ցածր» գտնվող ՀՀԿ-ակաները` երիտհհկականներն ու մարդիկ, ովքեր Քոչարյանի տրամաչափից շատ փոքր են: Այս կերպ ՀՀԿ-ն փորձում է ցույց տալ, որ Քոչարյանի մակարդակը դա է, եւ հարկ չեն համարում ամենաբարձր մակարդակով պատասխանել:
Yerkir.am-ի տեղեկություններով` վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռ չի խոսի: Ի դեպ, նա այսօր կառավարությունում հավատարմագրված լրագրողների հետ հին տոմարով Նոր տարին նշելու ժամանակ եւս հրաժարվեց խոսել Քոչարյանի եւ նրա հարցազրույցի մասին: