կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-22 13:11
Տարածաշրջան

Ադրբեջանցի լրագրողը ծեծի է ենթարկվել ընդդիմության առաջնորդի հետ հարցազրույցից հետո

Ադրբեջանցի լրագրողը ծեծի է ենթարկվել ընդդիմության առաջնորդի հետ հարցազրույցից հետո

Բաքվում անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Аzad Söz» (Ազատ խոսք)լրագրող Թեյմուր Քերիմովին, գողացել են նրա համակարգիչն ու կոտրել տեսախցիկը։ Հարձակման ենթարկվելուց ժամեր առաջ լրագրողը հարցազրույց էր վերցրել «Ազգային ճակատ» ընդդիմադիր ուժի առաջնորդ Ալի Քերիմլիից, որից հետո նկատել էր, որ նրան հետևում են. հայտնում է «Թուրան» գործակալությունը։

Հարցազրույցից հետո գործընկերոջ հետ ուղևորվում է Վճռաբեկ դատարան, որտեղ տեղի էր ունենում այլ ընդդիմադիր գործիչ Թոֆիք Յագուբլուի դատավարությունը։ Լրագրողները նկատում են, որ իրենց հետևած մեքենան նույնպես եկել էր դատարան և մեքենայից նրանց էին լուսանկարում։

Դատարանից հետո լրագրողն ուղևորվեց մերձքաղաքային թաղամասերից մեկը՝ բարձրաձայնելու ծանր կացության մեջ գտնվող քաղաքացու խնդիրը։ Այդտեղ էլ երկու մեքենա է ժամանում, նշում, որ նկարահանել չի կարելի։

Նշենք, որ «Аzad Söz»-ը հիմնադրվել է քաղաքական հալածյալ Թուրալ Սադըգլը կողմից, որն ապաստան է ստացել Եվրոպայում։ Կայքը համարվում է Ադրբեջանի իշխանությունների ակտիվ քննադատներից։