Փոխարժեքներ
19 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.33 |
EUR | ⚊ | € 432.69 |
RUB | ⚊ | ₽ 4.7766 |
GBP | ⚊ | £ 513.51 |
GEL | ⚊ | ₾ 141.02 |
1․ Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել։ Սուբյեկտը, որը դրանով զբաղվում է, ունի այլ մոտիվացիա։ Ինքն ուզում է մի թուղթ՝ Նիկոլ Փաշինյանի մասին, և այն խաղաղության հետ առնչություն չունի։
2․ Հայաստանն այսօր ի վիճակի չէ այս տարածաշրջանում ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը։ Նախ և առաջ պետք է բանակով զբաղվել, դառնալ ավելի կազմակերպված և աշխարհաքաղաքական հնարավոր գործընկերների հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որոնք կկոմպենսացնեն քո երկրի բացերը։
3․ Թուրքիայում օսմանյան երազանքը նոր զարթոնք է ստանում։ Մենք խորթ մարմին ենք մի մեծ քաղաքական պատկերի մեջ, որը Թուրքիան այսօր ակնհայտ հետապնդում է։ Պետք է լավ հարաբերություններ կառուցել այդ երկրի հետ, բայց չպետք է շանտաժի ենթարկվենք։
4․ Պետք է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և, իհարկե, ներառել Իրանի գործոնը։ Հայ-ռուսական հարաբերություններին գումարենք Իրանի կոմպոնենտը՝ դարձնելով դրանք եռակողմ հարաբերություններ։
5․Որևէ մեկը չի պատրաստվում Արարատը գրավել, ոչ մեկ այդ կարգի ավանտյուրիզմով չի տառապում։ Արարատը մեր սիմվոլն է, մեր ազգային ինքնության մի մասն է։ Այսօրվա իշխանությունը քանդում է մեր պատկերացումները մեր իսկ ազգային սիմվոլների մասին։
6․ Իմ նախագահության ժամանակ Ռուսաստանի նախագահների հետ երբեք խոսակցություն չի եղել Հայաստանը Միութենական պետության կազմում ընդգրկելու մասին։ Ոչ էլ Բելառուսի նախագահն է խոսել դրա մասին։
7․ Բելառուսի նախագահի նկատմամբ մեզ մոտ բացասական վերաբերմունք է ստեղծվել նրա՝ Շուշի գնալուց հետո։ Հիմա դա շահագործվում է 100 տոկոսով։ Իմ նախագահության տարիներին Բելառուսը երբեք այնպիսի քայլ չի արել, որը կարող էր մեր դժգոհությունն առաջացնել։
8․ ԵՄ-ն ունի Եվրահանձնաժողով, որը հնարավորություն ունի անդամ-երկրներին պատժելու, տուգանելու, ինչ-որ բաներ պարտադրելու։ Եթե Հայասատնի համար գերակա խնդիրը ինքնիշխանությունն է, ԵՄ-ից որքան հեռու մնաք, այնքան լավ։
9․ Մենք այդքան խելք չունե՞նք, որ հասկանանք, թե մեզ հետ ինչ է պատահել, և Ռուսաստանը պե՞տք է մեզ մոտ ատելություն սադրի Թուրքիայի նկատմամբ։ Սա անլուրջ մոտեցում է և անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ։
10․ Այսօրվա իշխանությունները Ռուսաստանի հետ կապված կեղծ թեզեր են առաջ բերում, ամբողջ քարոզչամեքենան դրա համար օգտագործում։ Հիմնական նպատակը հակառուսական տրամադրություններ զարգացնելն է և ՌԴ-ի նկատմամբ անվստահություն սերմանելը։
11․ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքներն օկուպացնելու հարցը ՀԱՊԿ-ով չէ, որ պետք է լուծեինք, այլ՝ հայ-ռուսական հարաբերություների շնորհիվ։ ՀԱՊԿ-ի ողնաշար հանդիսացող երկրի հետ հարաբերություններդ փչացնում ես, ու հետո ասում՝ ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց։
12․ Մենք նեղացած կողմի կեցվածք ենք ընդունել, բայց նման կեցվածք պետք է Ռուսաստանն ընդուներ Պրահայում ստորագրված փաստաթղթից հետո, որովհետև ՌԴ-ի միջնորդական դերը զրոյացրել ենք, հետո էլ ասում ենք՝ արի միջնորդի։
13․ Եթե նույնիսկ իշխանափոխություն լինի, բայց երկրի կշիռը չմեծանա, դելիմիտացիա-դեմարկացիայի պրոցեսում ամեն ինչ նույնն է մնալու։ Իսկ դրա համար արդյունավետ կառավարում է պետք, բանակի հզորացում, տնտեսական զարգացում, հզոր գործընկեր է պետք։
14․ Հաջողության կհասնեն ռուս-ուկրաինական վերջին բանակցությունները, թե ոչ, շատ դժվար է ասել։ Կարծում եմ, որ կոնֆլիկտը կսառեցվի շփման գծում, բայց երկու կողմերի մոտեցումները չափազանց տարբեր են։
15․ Որևէ մեկից չեմ լսել կարծիք, որ իմպիչմենտը իրատեսական սցենար է։ Մտնել մի պրոցեսի մեջ, որի հաջողության հավանականությունը ձգտում է զրոյի, ինձ համար հետաքրքիր չէ։
16․ Ընկալում կար, որ մենք երրորդ նախագահի հետ ամեն ինչ միասին ենք անում։ Իմ պաշտոնաթողությունից հետո ես հարցազրույցներ էի տալիս, որ ընդգծեմ, որ որոշ հարցերի վերաբերյալ այլ մոտեցում ունեմ։
17․Խոսակցությունները, որ Իրան-Հայաստան գազամուղը պետք է ունենար այլ շառավիղ, բացարձակ սուտ են։ Պայմանագրով ապահովված այլ ծավալներ մենք չենք ունեցել։
18․ 2008 թվականին Սերժ Սարգսյանից բացի նախագահի այլ թեկնածու չեմ ունեցել։ Այն ժամանակ առաջնայինը անվտանգության հարցերն էին․ Ղարաբաղյան խնդիրը կար, և համարել եմ, որ նախագահ պետք է ընտրվի մի մարդ, որն այդ ոլորտին լիարժեք տիրապետում է։
19․ 2018-ին Նիկոլն ասում էր, որ մենք ունենք փայլուն ժողովուրդ, կիրթ, խելոք, փայլուն երկիր։ Հիմա ասում է՝ դուք վատ եք ապրում, որովհետև փնթի եք, թամբալ եք, ծույլ եք, վախկոտ եք։
20․ Նիկոլ Փաշինյանին համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն։ ԱՆԻՖ-ը նոր խոսք է կոռուպցիայի գործում։ Հիմա մանկապարտեզների այդ դեպքերը մանկական խաղեր են, և դրանք համեմատելի չեն 65 մլն դոլարի հետ։
21․ Դատախազության ներկայացրած տեղեկանքից պարզվեց, որ իմ ունեցվածքը 4 մլրդ չէ։ ՀԺ-ի այն ժամանակվա հրապարակած ցուցակից ոչ մի բան չկա։ Իմ ունեցվածքի մեծ մասը ձեռք է բերվել իմ պաշտոնաթողությունից հետո։
22․ Մինչև նոր ընտրություններ մնացել է մի տարի։ Քաղաքական մարտերը խորհրդարանում դրանով են պայմանավորված։ Պայքարը սուր է լինելու, նրանք գիտեն՝ ինչ են արել, և գիտակցում են, որ պատասխան տալու ժամանակը գալիս է։
23․ Խոսակցություն եղել է, բայց ես չեմ խնդրել, որ ՀՀԿ-ն մասնակցի 2021 թվականի ընտրություններին։ Հակառակը, ՀՀԿ մասնակցությունն ինձ խանգարեց։ Այո, երրորդ նախագահը կտրուկ դեմ էր, իսկ ես ասում էի, որ ընդդիմությունը չի կարող չմասնակցել։
24․ Իշխանափոխությունը շատ ծանր հետևանքներ ունեցավ և՛ ՀՀԿ-ի, և՛ երրորդ նախագահի համար։ Ես ունեմ իմ պատկերացումը, որն այդքան էլ չի համընկնում ՀՀԿ պատկերացումների հետ։
25․ ՀՀԿ-ն իշխանություն է դարձել իմ նախագահության ժամանակ։ Մեծ հարց է, թե ո՞վ է ում թիկունք կանգնել կայացման համար։ Նույնիսկ բարոյականության հարց է նման բան հնչեցնելը։
26․ 2018 թ․ ապրիլին ես զանգել եմ երրորդ նախագահին, հարցրել՝ ինչպե՞ս է գնահատում իրավիճակը, որովհետև սա ձնագնդի պես աճում է, խնդիր է դառնալու, վերահսկողությունը կորցնելու եք։ Սերժ Սարգսյանը շատ հանգիստ ասաց, որ խնդիր չկա, ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մի քանի օր հետո հրաժարական տվեց։ Ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է եղել։
27․ Եթե հարց առաջանա, որ այս իշխանություններից ազատվելու համար անհրաժեշտություն լինի կոալիցիա կազմել, չեմ կարծում, որ այլընտրանք ենք ունենալու։ Բայց միասին ընտրության գնալու հնարավորությունը չեմ տեսնում։
28․ Այս իշխանությունն ընդունում է, որ տգետ են, որ ձախողվել են։ Առաջարկում եմ Նիկոլի կերպարով տգիտության էմոջի պատրաստել և այդ բառի փոխարեն օգտագործել։
29․ Իմ անցյալը հուշում է, որ ճգնաժամային իրավիճակներում ես կարողանում եմ կառավարել։ Ես հայտարարում եմ, որ այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել։