կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-09 17:45
Քաղաքական

ՀՀԿ ԳՄ-ն այսօր նիստ է հրավիրել

ՀՀԿ ԳՄ-ն այսօր նիստ է հրավիրել

Հանրապետական կուսակցությունն այսօր ժամը 20:30-ին ԳՄ նիստ է անցկացնելու: Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը:

 

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է ԳՄ նիստը նշանակվում երկուշաբթի, այլ ոչ թե,  ինչպես ավանդաբար, հինգշաբթի, գուցե ներքաղաքական լարվածության պատճառո՞վ, նա պատասխանեց. «Ոչ մի խնդիր չկա, այդպես ենք հարմար  գտել, շաբաթվա բոլոր օրերին էլ կարող ենք նիստ գումարել: Պարզապես  կուսակցության նախագահը ներկուսակցական հարցերը քննարկելու համար այդպես է հարմար գտել` իր ռեժիմից կախված»: