|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր` ժամը 18-ին, ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստ է անցկացնելու: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե այս շաբաթ ՀՀԿ-ն Խորհրդի նիստ անցկացնելո՞ւ է, թե՞ ոչ, նա ասաց, որ դեռ պետք է որոշեն:
«Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը Գործադիր մարմինն է, իսկ Խորհուրդը ներիկայացուցչական մարմին է և այլ գործառույթներ է իրականացնում՝ այլ լիազորություններով: Կարևոր որոշումները կայացնում է միայն Գործադիր մարմինը»,- ասաց Ռուբեն Թադևոսյանը՝ հավելելով, որ Գործադիր մարմնի օրակարգը ձևավորվելու է տեղում՝ կուսակցության ղեկավարի առաջարկությամբ:
Մեր տեղեկություններով՝ այս շաբաթ ՀՀԿ-ն նաև Խորհրդի նիստ է գումարելու: