կարևոր
1912 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-21 13:08
Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո իշխանությունը կոնկրետ մոբիլիզացիա ա հայտարարել․ Տիգրան Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո իշխանությունը կոնկրետ մոբիլիզացիա ա հայտարարել․ Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո իշխանությունը կոնկրետ մոբիլիզացիայա հայտարարել, ում ասես քերել բերել են, էլ ծեծելով, էլ համոզելով, էլ երևի 25-օրյա ֆեյսբուքյան ու յութուբյան վարժանքների բերել ու այս ամեն ինչը արվել է, որ ասվի մի բան - «Քոչարյանը չկա, Քոչարյանը ապագա չունի, շանս չունի և այլն»:

Ով ասես կա, հին ու նոր հաճախորդներ, ֆեյքեր ու դաժե մի կին ատամնատեխնիկ։

Լավ, եթե այդքան վստահ եք դրա վրա, իմաստն որն ա, որ տոննեքով լցվել եք դաշտ ու նույն թեզը ֆեյքերով առաջ տալիս։

Սուտ չասեմ, եթե 44-օրյայի ժամանակ սենց հավաքագրում անեին, երևի 44 օր չէ, 4 օր կտևեր պատերազմը ՝ մեր ջախջախիչ հաղթանակով:

Լրիվ "Я бежал за вами три дня, чтобы сказать как вы мне безразличны" վիճակ ա»: