Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Մանսուրյանի հետ' հարցազրույցից առաջ:
***
-Անունդ ի՞նչ է:
-Կարինե:
-Լավ է: Հա, լավ է, ինչի՞ ես ժպտում, կարեւորը' մեջը «ь» չկա: Ամուսնացա՞ծ ես:
-Դեռ չէ:
-Արդեն սիրեցի քեզ, գիտե՞ս: Ապրես, որ ասում ես' դեռ: Ամուսնանալ է պետք, շատ-շատ երեխաներ ունենալ: Հիմա շատ աղջիկներ չեն մտածում ընտանիք կազմելու մասին, ասում են' աշխատեմ, կայանամ, հետո միայն ընտանիքի մասին կմտածեմ: Հա, աշխատելը լավ բան է, բայց աղջիկը պետք է շուտ ամուսնանա ու երեխաներ ունենա: Համաձայն չե՞ս:
-Որ շուտ ամուսնանա' չէ, բայց որ շատ երեխաներ ունենա' էն էլ ոնց:
-Աղջիկը, որ շուտ չամուսնանա, սովորի, աշխատի, հետո երկու երեխայով է սահմանափակվելու: Լավ, հարցազրույցից հետո էս ամենի մասին: Սիրտս վկայում է, որ դու ինձ քաղաքական հարցեր չես տալու:
-Չէ, ի՞նչ քաղաքական հարցեր, մարդ էլ Մանսուրյանի հետ հարցազրույց անի ու քաղաքական հարցեր տա՞:
-Դե, մի քիչ մոտ նստիր:
***
Հարցազրույցից հետո
-Կարինե՞, թե՞ Գայանե: Մի նեղացիր, քեզ որ դրսում տեսնեմ' դեմքով կհիշեմ, բայց անունդ էլի մոռանալու եմ:
-Կարինե:
-Գլխիցդ մեծ-մեծ հարցեր էիր տալիս, ապրես: Հո շատ չխոսեցի՞:
-Չէ:
-Չե՞ս ուզում գնանք:
-Ո՞ւր: Ուզում եմ:
-Չէ, է՜ /ծիծաղում է/: Ես' հանդիպման, դու' երեւի խմբագրություն:
-Հա՜: Գնացինք:
-Եթե զգաս կարդում են ու էլի ուզես զրուցել, հետո զանգ կտաս, կհանդիպենք: Կարինե, աչքերիդ գույնը փոխվում են, գիտե՞ս: Ինձ թվում էր' ինձ էիր ստուգում. երբ հավատում ես ասածներիս, աչքերդ կանաչում էին, երբ չէ' շագանակագույն դառնում:
-Որ էդպես լիներ, պետք է միշտ կանաչ լինեին:
-Նկատեցի՞ր' ինչի մասին սկսում եմ խոսել, վերջը երաժշտությամբ է լինում: Երաժշտությունն ախր շատ է մաքրում մարդուն, երաժշտությունը: Լավ, գնացինք, թե չէ կուշանամ:
Շնորհավոր ծնունդդ, մաեստրո: Առողջ եղի՛ր:
Կարինե Հարությունյան
Հ. Գ. Մանսուրյանի հետ հարցազրույցն` այստեղ: