|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թվում է, թե աղքատության եւ արտագաղթի` նման պատկեր ունեցող երկրի վարչապետը խնդրելու բան, ցանկություն կունենա Ձմեռ պապից:
Այսօր մեծ ասուլիսի ժամանակ Yerkir.am-ը այս մասին լսելու ակնկալիքով վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է ցանկանում Ձմեռ պապից:
Պարզվում է` Տիգրան Սարգսյանի ցանկությունն ընդամենը լրագրողներին է վերաբերում: «Ձմեռ պապից կխնդրեմ, որ մեր երիտասարդ լրագրողները լցվեն սիրով, որ տարածեն բարություն, չլինի լրատվական դաշտում չարություն, ատելության քարոզ, չլինեն պատվերով հոդվածներ, չվարկաբեկեն քաղաքացիներին: Այս բոլորն իմ ցանկությունն է: Մենք բոլորս կշահենք, կփոխվի միջավայրը, դրա փոփոխությունը բոլորիս շահերից է բխում»: