Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հռոմի պապ Ֆրանցիսկն իր ընտրությունից անմիջապես հետո հատուկ նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, որում իր եղբայրական ողջույնն է հղել նրան: Նույն օրը Վատիկանից կաթողիկոսը մեկ այլ նամակ է ստացել, որում հրավեր է` մարտի 19-ին Սրբազան քահանայապետի գահակալության արարողությանը մասնակցելու. տեղեկացնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը:
Արամ Ա-ն ընդունել է հրավերը, իսկ մինչ այդ մարտի 17-ին Վատիկան է այցելել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակության անդամ` գերաշնորհ տեր Նարեկ արքեպիսկոպոս Ալեեմեզյանը եւ իջեւանել այն նույն հյուրանոցում, որտեղ ժամանակավորապես ապրում է նաեւ Հռոմի նորընտիր պապը: Ֆրանցիսկը միացել է հյուրանոցի սեղանատանը ընթրող հոգեւորականների փոքրիկ խմբին, որում եղել է նաեւ արքեպիսկոպոս Ալեեմեզյանը, իսկ ընթրիքից հետո վերջինս առանձին հանդիպել է Հռոմի պապը հետ ու նրան փոխանցել Արամ Ա վեհափառի ողջույնները:
Հռոմի պապն ասել է. «Դուք քրիստոնյաների եւ ամբողջ մարդկության կյանքում խոնարհության տիպար հանդիսացաք… Մաղթում եմ, որ Աստված ձեզ քաջառողջություն պարգեւի՝ ձեր ծանր լուծը տանելու համար»:
Ի պատասխան, սրբազանը նշել է, որ հայերը նրան իրենց մեծ բարեկամն են համարում, եւ Արամ Ա-ի ու ամբողջ հայության խնդրանքն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր ձայնն ավելի լսելի դարձնի: Հռոմի պապը գլխով հավանության նշան է արել: