Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով նախարարություններում տեղի ունեցող օպտիմալացման գործողություններին, նշեց, որ իրենց մոտ էլ փոքրիկ կրճատումներ կլինեն: Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյո՞ք սփյուռքահայերը ներդրումներ անում են Հայաստանում.
«Գալիս են և դնում գումարներ բանկերում, որովհետև դրանից օգուտ են ստանում: Ինչ վերաբերում է Սփյուռքին, պետք է ասեմ, որ շատերի մոտ, իրոք, կա վստահության աճ, կա ոգևորություն, մտածում են գալ, այստեղ ներդրումները ակտիվացնել»,- ասաց նախարարը:
Հարցին՝ Կարեն Կարապետյանի վստահեցումներից հետո՞ է ներդրումներ կատարելու ցանկություն առաջացել, Հակոբյանը դրական պատասխան տվեց. «Այո, վարչապետի հանձնարարությունները, պահանջները, ծրագիրը, հարցադրումը, կոնկրետությունը»:
Դիտարկմանը, թե նախկինում ինչն էր խանգարումն ներդրումներ անելուն, արձագանքեց. «Տեսնում են օրենքների փոփոխություն, կարգերի փոփոխություն, մոտեցումների փոփոխություն: Դա, կարծես, նրանց ավելի է ոգևորում»: