Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը տեղեկացնում, է, որ Վատիկանում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:
Հիշեցնենք, որ Յացենյուկը մեկնել է Իտալիա՝ Վատիկանում ապրիլի 27-ին մասնակցելու Հովհաննես Պողոս II-ի (1978-2005) և Հովհաննես XXIII-ի (1958-63) սրբացման արարողությանը: Յացենյուկն ավելի վաղ բացատրել էր, որ ինքը հունակաթոլիկ է, և իրենց եկեղեցին նույնպես ճանաչում է Հռոմի պապին` որպես գլխավոր:
Սուրբ գահի մամլո ծառայությունից հայտնել են, որ Հռոմի պապը և Յացենյուկը «քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և հույս հայտնել, որ, միջազգային օրենսդրության համապատասխան, բոլոր կողմերը կցուցաբերեն կառուցողական համագործակցություն՝ հանուն երկրում քաղաքական և սոցիալական կայունության և երկրի շրջանների բնակիչների միջև փոխըմբռնման վերականգնման»:
Վերջում Հռոմի պապը Յացենյուկին նվիրել է գրիչ և հույս հայտնել, որ այն «կծառայի խաղաղ համաձայնագիր ստորագրելուն»: «Ես նույնպես հուսով եմ, որ այդպես կլինի»,- պատասխանել է Յացենյուկը և Հռոմի պապին նվիրել Մայդանի լուսանկարը՝ բացատրելով, որ դա «այն վայրն է, որտեղ ուկրաինացիները պայքարել են ազատության և իրենց իրավունքների համար»:
Յացենյուկը բանակցություններ է անցկացրել նաև Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ և հաստատել, որ իր երկիրը հավատարիմ կմնա Ժնևյան համաձայնագրին: