կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-26 17:08
Քաղաքական

Սուքիաս Ավետիսյանը բարկացավ

Սուքիաս Ավետիսյանը բարկացավ

«Լյուդմիլան ձեռնպահ է քվեարկել, եթե հետո իրենք փոխել են մտադրությունը, համենայն դեպս, ես որևէ բան չունեմ ասելու: Զավեշտ է, ես չեմ էլ ուզում դրա մասին երկար խոսել: Ուրեմն, եթե կանոնակարգը նայել են, իրենք իրավունք չունեին նիստ հրավիրելու, իրենք կարող էին նիստի մասին տեղյակ պահել, և որ անհրաժեշտություն լիներ, հրավիրել: Ամեն դեպքում` իրենք որևէ իրավական հիմնավորում չունեն` նիստ հրավիրելու, իսկ որ զավեշտ է, զավեշտ է, որովհետև Լյուդմիլան հայտարարել է, որ ինքը ձեռնպահ է, հիմա եթե հետո իրենք հասկացել են, որ թվաբանությունից թույլ են, դա արդեն ուրիշ բան է: Նրանք, ովքեր ներկա են եղել, թող իրենք մեկնաբանեն, ես մեկնաբանություն չունեմ»,-ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Սուքիաս Ավետիսյանը:


ՀՀԿ-ական պատգամավորը խնդրեց կանոնակարգում ցույց տալ, որ, փաստը չհիմնավորված, կարող են նիստ հրավիրել: «Այդպես լինի, ամեն օր կարող են նիստ հրավիրել: Հաշվիչ հանձնաժողովն ինչի համար է` ձայներ հաշվելու համար է, չէ՞, այն աշխատում է հերթական և արտահերթ նստաշրջանի ժամանակ, հիմա արձակուրդի էս շրջանում ի՞նչ են ուզում, հաշվիչ հանձնաժողովը ի՞նչ ունի անելու: Հիմա էս նոր տարվա շրջանում իրենք ուզում են ցույց տալ, որ հաշվիչ հանձնաժողով են, ես չգիտեմ՝ ձմեռ պապիներին պիտի հաշվի՞, թե՞ տոնածառի խաղալիքները: Թող հաշվեն, խնդիր չկա, եթե դրանով են ուզում զբաղվել, ուրիշ գործ չունեն անելու: Ես ուզում եմ շնորհավորել ձեր գալիք Նոր տարին, Սուրբ Ծնունդը, տրամադրություններդ բարձր պահեք և նման զավեշտալի բաներով էլ մի զբաղվեք: Ինձ համար դա իրավական որևէ հիմնավորում չունի, եղա՞վ, հիմա իրենք ինչ ուզում են, թող անեն»,- հայտարարեց Սուքիաս Ավետիսյանը:


Նշենք, որ հաշվիչ հանձնաժողովի ոչ կոալիցիոն 4 անդամները նիստ գումարեցին և նոր նախագահ ընտրեցին Լյուդմիլա Սարգսյանին: