Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ՀՀ առողջապահության նախարարության շենքի առջեւ հավաքվել էին տասնյակ հղիներ և ՀԿ-ների անդամներ` դժգոհելով առողջապահության նախարարության կայացրած որոշումներից:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պլանավորում էր մարտի 1-ից Երեւանի պոլիկլինիկաներում սկսել պիլոտային ծրագիր, որի շրջանակներում ամբուլատոր ծառայությունների մի մասը կդառնար վճարովի, այսինքն` կգործի համավճարի սկզբունքը։ Սակայն առողջապահության նախարարը երեկ որոշում է կայացրել չեղյալ համարել հղիության ախտաբանության հետ կապված համավճարի սահմանումը` հաշվի առնելով հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը:
«Մենք այս ոլորտում ֆինանսական հստակեցման կարիք ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:
Պատասխանելով նախարարության հասցեին հնչող մեղադրանքներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը հայտարարեց. «Ձեզ խի՞ ա թվում, որ էստեղ հանցագործներ են, և բոլորին պետք է վերացնել: Էդ ո՞նց ենք մենք խախտում սոցիալական արդարությունը, եթե մեր որոշումների արդյունքում 270 հազար ավելի մարդ օգտվելու է անվճար բուժօգնությունից»:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: