Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հաշվիչ հանձնաժողովի նիստը համարվում է օրինական, եթե հանձնաժողովի անդամների մեկ երրորդը մասնակցում է, և քանի որ հանձնաժողովի չորս անդամները նախաձեռնել են հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստը, ուրեմն` նիստը տեղի կունենա` անկախ այն բանից` հանձնաժողովի նախագահը կներկայանա՞, թե՞ ոչ: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը` խոսելով հաշվիչ հանձնաժողովի վաղվա արտահերթ նիստի մասին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հանձնաժողովի արտահերթ նիստ են հրավիրում, որը քննարկելու է «գազային» համաձայնագրերի քվեարկությունների ձայների հաշվարկման օրինականության հարցը։ Խմբակցություններից հանձնաժողովում ընդգրկված 4 անդամները՝ Լյուդմիլա Սարգսյանը` ՀԱԿ-ից, Տիգրան Ուրիխանյանը՝ «Բարգավաճ Հայաստանից», Թևան Պողոսյանը՝ «Ժառանգությունից» և Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ից, հայտարարել են, որ իրենց նախաձեռնած արտահերթ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին` ժամը 15-ին։
Նշենք նաև, որ Yerkir.am-ի հետ զրույցում հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասել էր, որ չի մասնակցելու այդ արտահերթ նիստին:
Թևան Պողոսյանը նշեց, որ հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստը օրինական է լինելու, իսկ թե ի՞նչ որոշում կկայացնեն, դա պարզ կլինի արդեն վաղվա նիստից հետո: «Մենք մեր հանձնաժողովի նիստն ենք անելու` ըստ օրակարգի, և լուծելու ենք հանձնաժողովի խնդիրները»,- ասաց նա: