|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, էթիկայի հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրուցում անդրադարձավ երեկ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին:
«Եթե կա փաստ, ու այդ փաստը հիմնավորվում է, հանձնաժողովը համարում է դա էթիկայի խախտում: Այլ լիազորություն հանձնաժողովին վերապահված չէ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ նիստերի դահլիճում լեզվակռիվ եղավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավորներ Առաքել Մովսիսյանի ու Կարեն Ավագյանի միջև, անգամ` հայհոյանքներ հնչեցին:
«Համենյան դեպս, ցանկացած մարդ ինքն է որոշում՝ ինչ բառ օգտագործի: Կարծում եմ, որ հասարակական վայրերում, հատկապես` Ազգային ժողովում արտահայտվելիս բոլորը պետք է զգույշ լինեն»,- նշեց Ավետիսյանը: