|
Փոխարժեքներ
14 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Դեկտեմբերի 26-ին ԱԺ-ում անցկացվելիք` հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստին նույն հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը չի ներկայանալու: Այս մասին նա ասաց Yerkir.am-ի հետ զրույցում:
Հիշեցնենք` Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հանձնաժողովի արտահերթ նիստ են հրավիրում, որը քննարկելու է «գազային» համաձայնագրերի քվեարկությունների ձայների հաշվարկման օրինականության հարցը։ Խմբակցություններից հանձնաժողովում ընդգրկված 4 անդամները՝ Լյուդմիլա Սարգսյանը` ՀԱԿ-ից, Տիգրան Ուրիխանյանը՝ «Բարգավաճ Հայաստանից», Թևան Պողոսյանը՝ «Ժառանգությունից» և Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ից, հայտարարել են, որ իրենց նախաձեռնած արտահերթ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին` ժամը 15-ին։ Արծվիկ Մինասյանը չի բացառել, որ կդրվի նաև ղեկավարության փոփոխության հարցը:
«Օրակարգ չկա: Ուզում են, թող արտահերթ նիստ հրավիրեն, բայց օրակարգ չունեն, ի՞նչ օրակարգ է, որ ես էլ մասնակցեմ»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը` չպատասխանելով մնացած հարցերին: