|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Shamshyan.com-ը գրում է, որ դեկտեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում` Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ` 38-ամյա Էդուարդ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշով և 58-ամյա Արամ Հովհաննեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշով ավտոմեքենաները:
Ըստ Գագիկ Շամշյանի` բախման հետևանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղևորները և Reno-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Reno մակնիշի ավտոմեքենան օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղևորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Շարունակությունն՝ այստեղ: