Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «Օրերս բնապահպանական վճարների մասի օրենքի նախագծի քննարկման ժամանակ այդպես էլ պարզ չդարձավ հարցի պատասխանը, թե ինչու է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել այս նեղ մաջալին հարկերի բարձրացման միջոցով փակել մանր ու միջին ձկնաբուծարանները։ Ու մինչ շատերը փորձում էին այս հարցի խոհափիլիսոփայական պատասխանը գտնել, պարզվեց, որ պատասխանը խիստ կոնկրետ է։
Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Արամ Ղարիբյան անունով մի օգնական ունի, որը, պարզվում է, ձկների գործով լուրջ մասնագետ է։ Եվ ահա սույն ձկնագետը Տիգրան Սարգսյանին խորհուրդ է տվել իր բազում բիզնեսներին զուգահեռ զբաղվել նաեւ ձկնարդյունաբերությամբ։ Իսկ քանի որ Հայաստանում ցանկացած բիզնեսի ռեալ թշնամին մրցակցությունն է, ուստի իր «Ձուկ» բիզնես-պրոյեկտը սկսելուց առաջ Տիգրան Սարգսյանին խստագույնս անհրաժեշտ էր օպերատիվ կերպով փակել այլոց բիզնեսը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: