Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ձուկ արտահանող տնտեսվարողները հայտնվել են վատ վիճակում: Պարզվում է՝ տեւական ժամանակ է, ինչ նրանք չեն կարողանում ձուկ արտահանել:
«Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության նախագահ Արմեն Բունիաթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Վերին Լարսի անցակետում ռուսական կողմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում. «Օրինակ՝ մեր մեքենան գնացել է, 20 օր հետո է տեղ հասել, որ ձկան ժամկետը 16 օր է… Ճիշտ է, ձուկը չի փչացել, բայց 15-րդ օրը ստիպված խորը սառեցրել ենք, բայց ձուկը Հայաստանից գնացել է թարմ վիճակում: Կրել ենք ֆինանսական վնասներ, այդ ձուկը վաճառել ենք նախատեսվածից 50 տոկոս ցածր»: Վարորդների պատմելով՝ ռուսական կողմը հենց իմանում է, որ բեռը հայկական է, արհեստական խոչընդոտներ է ստեղծում, իսկ վրացական, ռուսական մեքենաները արագ են անցնում:
Մեր զրուցակցի խոսքով՝ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ այս խնդիրը կա, հիմա էլ չեն կարողանում կենդանի ձուկ արտահանել: Ձկնաբույծի խոսքով՝ պետական կառույցները տեղյակ են խնդրին, բայց ոչինչ չի փոխվել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին եւ հետաքրքրվեց, թե ինչ է անում հարցի լուծման ուղղությամբ: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ամեն օր էլ արտահանվում է: Հիմա արդեն արագ անցնում են»:
Ձկնաբույծները հակառակն են պնդում՝ նշելով, որ թարմ ձուկը հետ է բերվում, կա՛մ սառեցվում է, կա՛մ էլ էժան գնով վաճառվում է: Ի դեպ, շատերը ձկներով բեռնված մեքենաներով շրջում են գյուղերով եւ կիլոգրամը 1200-1300 դրամով փորձում վաճառել՝ այդպես կրելով մեծ վնասներ:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում