| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հրապարակը» գրում է․ Իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի քաղաքական ղեկավարությանը եւ ինստիտուտները ոչնչացնելու համար։ Անցած տարի Սամվել Բաբայանի հետ էին հույս կապում, որ ինչ որ ՀԿ կձեւավորվի` արցախցիների խնդիրներով զբաղվող, բայց այդ պրոյեկտը չստացվեց, նոր բան են փորձարկում։
Արդեն մի քանի ամիս է՝ ձեւավորվել է ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն, որը ՖԲ-ում շատ ակտիվ է, նախագահը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ազգականն է` Անդրանիկ Գրիգորյանը, ով Արցախում ԱԱԾ օպեր է եղել, հիմա իբրեւ թե իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվում, հանդիպում տարբեր մարզերում ապաստանած արցախցիներին, ներկայացնում իր իրավապաշտպան միության գործունեությունը, նպատակներն ու խնդիրները եւ խոստանում լուծում տալ հայրենակիցների խնդիրներին: Իրականում՝ այդպիսով փորձում են հավաքագրել արցախցիներին եւ նրանց կտրել ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքական անձանցից: Պատրաստվում են ինչ-ինչ հարցերում անգամ աջակցել նրանց, որ դարձնեն կառավարելի եւ պրոիշխանական։