|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ»-ը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, սպառելով տենդերների նկատմամբ հետաքրքրությունը, նոր պրոյեկտ է մտածել: Մարզի դպրոցների ավագ դասարանների յուրաքանչյուր աշակերտից 6 հազարական դրամ են հավաքում, որ Ցեղասպանության տարելիցի շրջանակներում այցելեն պատմական հայրենիք:
Սակայն ճանապարհորդությունն ավարտվում է Անիի դիմացի սարալանջին. փշալարերի մյուս կողմից դպրոցականներին ցույց են տալիս պատմական հայրենիքն ու հետ բերում տուն: Թեև բացահայտ չեն ասում, որ այս կրեատիվ նախաձեռնությունը մարզպետինն է, բայց այստեղ առանց նրա իմացության դպրոցներում անգամ հավաքարար չի նշանակվում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: