կարևոր
3010 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-30 14:16
Քաղաքական Հասարակություն

10 կգ պանիր ու ձուկ ինչպե՞ս ուտենք․ քաղաքացիները՝ Արայիկ Հարությունյանի մտքի փայլատակումների մասին

Քաղաքացիներն անդրադարձել են Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի՝ նախօրեին աված հայտարարությանը, թե որևէ Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի մեր հայրենակիցների սեղաններին։

Հիշեցնենք, որ հայ բեռնափոխադրողների՝ տարբեր ապրանքներով բեռնված մեքենաներին թույլ չեն տալիս հատել սահմանն ու անցնել Ռուսաստանի տարածք, որի արդյունքում հայ տնտեսվարողները հայտնվել են ծայրահեղ վիճակում։ Շահույթ ստանալո լավագույն ժամանակահատվածն է, սակայն հայ արտահանողը անցակետում կանգնած օր օրի վնասներ է կրում։

Իշխանությունները չունեն մշակախծ ոչ մի ծրագիր՝ նոր շուկաներ մուտք գործելու, մրցակծային դիրքեր ապահովելու։