Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ուժերի դասավորվածությունը որոշելու է միայն ու միայն ընտրողը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը` հերքելով այն տեսակետը, թե կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո ԲՀԿ-ն կորցրեց իր ինքնուրույնությունը:
Այն հարցին, թե այդ դեպքում ի՞նչ էր նշանակում Գ. Ծառուկյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ն «50+1» ձայն է հավաքելու, Խ. Գալստյանը նշեց, թե դեռեւս նախորդ տարվա աշնանը «որոշ բախտագուշակներ տոկոսներ էին նկարում» ԲՀԿ-ի հաշվին եւ ի պատասխան դրա էլ եղել է Ծառուկյանի այդ հայտնի ֆրազը: ԲՀԿ-ն ձգտելու է պահպանել ու մեծացնել իր ներկայացվածությունը ԱԺ-ում, «իսկ թե որքան կլինեն այդ տոկոսները, ժողովրդի որոշելու հարցն է»:
Խաչիկ Գալստյանը հերքեց նաեւ այն լուրը, թե ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի «պրոյեկտն» է: Նշեց, թե ԲՀԿ-ն իր գործունեությամբ է ապացուցել իր ինքնուրույնությունը, եւ «անհարիր է» ինչ-որ մեկին կուսակցությանը կպցնելը:
Գ. Ծառուկյանի մամուլի քարտուղարը մտավախություն չունի, թե ԲՀԿ-ի վարկանիշը կընկնի կամ արդեն ընկել է կոալիցիոն հուշագիրը ստորագրելու պատճառով. «Հուշագրի ստորագրության մեջ այնպիսի վատ բան կա՞, որ դրա պատճառով ԲՀԿ-ի հեղինակությունն անկում ապրի: Ընդհակառակը, այս հուշագրի ստորագրումը եկավ ապացուցելու, որ ԲՀԿ-ն, ի դեմս պարոն Ծառուկյանի, այս երկրի սթափ մտածող եւ ծանրակշիռ դերակատարում ունեցող քաղաքական ուժերից մեկն է»: