կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-16 12:10
Առանց Կատեգորիա

2015-ին ընդառաջ Թուրքիայի 5 կարևորագույն նպատակները

2015-ին ընդառաջ Թուրքիայի 5 կարևորագույն նպատակները

Թուրքիան 2013-ին շատ խիստ արտաքին քաղաքականություն է վարել և արդեն պատրաստվում է 2014-ին. գրում է aksam.com-ը:

 

1. Իրաք: Թուրքիան հայտնել է, որ 2014-ի առաջին ամիսներին նախատեսում է Իրաքի հետ նավթի եւ գազի համաձայնագրերի ստորագրում: Իրաքի քրդական տարածքային կառավարման և Բաղդադի կենտրոնական կառավարության միջև 4 ամիս շարունակվող անհամաձայնության հարթման և համաձայնագրի ստորագրման դեպքում Իրաքի էներգակիրները Թուրքիայի տարածքով կմտնեն համաշխարհային շուկա:

 

2. Սիրիա: Թուրքիան Ժնևում կայանալիք 2-րդ ժողովում վերջնական արդյունքներ է ակնկալում: Քանի որ ժողովին Թուրքիան կարևոր դեր է կատարելու, ապա ջանք չի խնայելու` ապահովելու նաև ընդդիմության մասնակցությունը: Թուրքիայի ջանքերը այդ ժողովով չեն սահմանափակվելու. ժողովի արդյունքներից ելնելով` Սիրիայում քաղաքացիական պատերազմի դադարեցման և ժողովրդավարական ընտրությունների կայացման ուղղությամբ ակտիվ քաղաքականություն է վարելու:

 

3. Եվրամիություն: Թուրքիան ակնկալում է 3 առաջարկով (նույնիսկ ավելի` Կիպրոսի հարցի լուծման դեպքում) հանդես գալ Եվրամիությունում, որը նախորդ տարում որոշ երկրների դրած սահմանափակումների պատճառով ընդամենը մեկ առաջարկով էր հանդես եկել: Կիպրոսի հարցով ԵՄ-ն Թուրքիայի ներկայացրած 8 առաջարկները չէր վավերացրել: Թուրքիան կանդրադառնա նաև ԵՄ-ի և Թուրքիայի միջեւ վիզայի խնդրին:

 

4. Հայաստան: Ակնկալվում է, որ նոր տարում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կբարելավի: Թուրքիան Հայաստանից պահանջում է Ադրբեջանից «օկուպացրած» 7 շրջաններից առնվազն մեկը և ցանկանում սահմանների բացում: Այսպիսով` 2015-ի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` ձգտում են առանց մեծ խնդիրների հարցին լուծում տալ:

 

5. Կիպրոս: Թուրքիան ակնկալում է 50 տարի շարունակվող` Կիպրոսի խնդրի լուծում: Թուրքիան նպատակ է դրել վերջնական լուծում տալ այս խնդրին, որը ԵՄ մտնելու հարցում մեծ խոչընդոտ է: Անցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Աթենք կատարած այցը այս խնդրի արագ լուծման նպատակ էր հետապնդում: