Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ մենք խոսում ենք Արցախի և հատկապես Լաչինի միջանցքի մասին, երկու բառով այն ձևակերպումները որոնք արեցին, մասնավորապես, երբ ասվում է, որ Հայաստանի 29 800 քառակուսի կմ-ը, ես ուզում եմ Ձեզ մոտ բացել մեկ փակագիծ, այն որ 29 800 քառակուսի կմ մասին մինչև Նիկոլ Փաշինյանը առաջինը տարբեր փորձագետների, մարզպետների հետ, նաև Սյունիքի և Շիրակի մարզերում հանդիպումների ժամանակ առաջինը դրա անհրաժեշտության մասին խոսել է Մեծ Բրիտանիայի դեսպանը Հայաստանում և այստեղ հարցադրում է, թե ինչի բրիտանական դիվանագետների այդ հարցի բարձրացումից հետո Նիկոլ փաշինյանը սկսեց այդ մասին խոսել։ Այս մասին Ազգային Ժողովում տեղի ունեցող լսումների ժամանակ ասաց լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը։
«Փակելով Շուշի- Քարին տակ խաչմերուկը Ադրբեջանը ձգտում է իր նպատակները իրականացնել, հատուկ նշվեց Մեծ Բրիտանիայի անունը, որովհետև դեռևս 1997թ․ բրիտանական Անգլո-ասյան Մայնինգ ընկերությունը մեծ ներդրումներ է կատարում Ադրբեջանում՝ իմանալով, որ մեր տարածաշրջանում կան հսկայական հանքահումքային ռեսուրսներ։ Չմոռանանք, որ 2022թ․-ին կրկին բրիտանական Անգլո-ասիան Մայնինգ ընկերությունը Ադրբեջանի հետ հուլիսի 5-ին պայմանագիր է կնքել, Ադրբեջանին փոխանցելով 3 միլիարդ դոլլար և ստանալով դրա դիմաց Ադրբեջանի համաձայնությունը Գետաբեկի նաև Արցախի Բերձորի, Կովսականի և Արցախից մեզ մնացած Կաշնի և Դրմբոնի Ոսկու և բազմամետաղային հանքերին տիրանալու համաձայնությունը։ Այդ համատեքստում էր նաև այն, որ Բերձորի ոսկու հանքին, որը տարբեր հաշվարկներով գերազանցում է 50 միլիարդ դոլլարի պաշարը, Ադրբեջանը դրա համար, մեզ համար, իբր թե կառուցեց ճանապարհը։ Հետագայում փաստացի անունը դրեցին, իբր բյուջեից դուրս են գրել 70 միլիոն դոլլար, բայց ընդամենը ծախսել են 35 միլիոն դոլլար, մնացածը թե ո՞ւմ գրպանն է գնացել Ալիևի, Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի՝ դա դեռ կճշտենք»,- ասաց նա։