|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը С-400 ռուսական զենիթահրթիռային նորագույն համակարգերի գնման և մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը համարում է ամենակարևոր փաստը Թուրքիայի պատմության մեջ, քանի որ դա ոչ թե շուկայական հարաբերությունների հարց է, այլ համագործակցության, համատեղ արտադրության հասնելու գործընթաց: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Ըստ Էրդողանի, նման համագործակցությունից հետո կարելի է խոսել նաև С-500-ի գնման մասին, կրկին` Ռուսաստանից:
«Մենք միայն այսօրվա մասին չենք մտածում, մենք պետք է մտածենք նաև վաղվա օրվա մասին»,- հայտարարել է Էրդողանը` ընդգծելով, որ С-400-ի գործարքը չի նշանակում, թե Թուրքիան պատրաստվում է պատերազմական գործողությունների: Թուրքիան միայն ցանկանում է պաշտպանել իր ազգային անվտանգությունը:Ըստ Էրդողանի, ՆԱՏՕ-ն երջանիկ պետք է լինի Թուրքիայի կողմից С-400-ի ձեռքբերմամբ, քանի որ դրանով ՆԱՏՕ-ն էլ ավելի ուժեղ կդառնա: