|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը քիչ առաջ ժամանեց Երևան: Բազմաթիվ երկրպագուներ «Զվարթնոց» օդանավակայանում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և հավաքականի մյուս անդամներին դիմավորելու էին եկել նաև Գյումրիից:
Դիմավորողների թվում էին նաև ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցրեի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
«Կրկնակի ուրախ եմ աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու համար: Աշխարհի չեմպիոն դառնալը դժվար է, իսկ չեմպիոնի կոչումը պահելն ավելի դժվար է: Մարզիկի համար ամենակարևորը աշխատասեր լինելն ու ձգտում ունենալն է»-լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում: