Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Եռաբլուր» պանթեոնում հոգեհանգստյան կարգ մատուցեց հայրենիքի փրկության համար նահատակված հայորդիների հիշատակին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Հանգուցյալների հիշատակի օրը հոգևորականների թափորը՝ Վեհափառ հոր և Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոռանի առաջնորդությամբ, ծաղիկներ խոնարհեց և աղոթք հնչեցրեց։
Արցախյան գոյամարտի նահատակների՝ «Եռաբլուր» հուշահամալիրում էին նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները։
Այն իրավիճակը, որ օբյեկտիվորեն ձևավորվել է Թուրքիայի, Ադրբեջանի հետ, չի կարելի բարեկամական կոչել՝ լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
«Ես զերծ կմնայի զգացական այնպիսի բառապաշար օգտագործել, ինչպիսիք են «թշնամի» կամ «սիրելի», բայց այս իրավիճակում հասկանալի է, որ ունենք կորուստներ՝ մարդկային, տարածքային, էմոցիոնալ ֆոնը բարձր է, և չեմ կարծում, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ զգացումները մեր ժողովրդի մոտ եղբայրական են»,-ասաց նա՝ պատասխանելով թշնամու հանդեպ վերաբերմունքի փոփոխության մասին հարցին։
Նա նկատեց, որ ապտակողին մյուս այտն էլ դեմ անելու մասին աստվածաշնչյան պատգամը չի նշանակում, որ քրիստոնեական արժեքները պետք է զիջել թշնամուն, համակերպվել նրա պահանջներին, այլ ջանք թափել թշնամու մոտ քրիստոնեական զգացումներ արթնացնելու համար։
Արցախում հայկական հուշարձանների պղծումը և յուրացումը Արշակ սրբազանի համար զարմանալի չէ՝ Նախիջանի խաչքարերի օրինակը խոսուն է։
Անթիլիասի Մայրավանքում Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ մատուցած պատարագին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ջերմագին շնորհավորեց Հայաստանի իշխանություններին։ Լրագրողները հիշեցրին, որ նա նախկինում պահանջում էր Փաշինյանի հրաժարականը և հետաքրքրվեցին՝ արդյո՞ք այս դիրքորոշման մեջ փոփոխություն կա։
«Դուք նշեցիք, որ պահանջում էր հրաժարականը, և դուք նշեցիք, որ շնորհավորել է՝ հետևությունները թողնում եմ ձեզ»,-ասաց Արշակ սրբազանը։
Նա առաջարկեց բացատրության համար դիմել Կիլիկիո կաթողիկոսարան՝ բացատրություն կգտնեն տալու, իսկ դիրքորոշման փոփոխություն, ամենայն հավանականությամբ, չկա։
«Մայր աթոռ Սուրբ Էջմածնում, ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մեր բարձրաստիճան հոգևորականները իրենց դիրքորոշումն արտահայտել են։ Փորձեք ՄԵծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանից մեկնաբանություն ստանալ, չեմ կարծում դիրքորոշման փոփոխություն է եղել, կարծում եմ բացատրություններ կգտնեն տալու»,-ասաց Արշակ սրբազանը։
«Մեռելոցը» դարձյալ աշխատանքային դարձնելու՝ ներկա իշխանությունների մոտեցումը Մայր Աթոռի դիվանապետի համար անհասկանալի է՝ մանավանդ այս տարի, երբ մեծաթիվ զոհեր ունենք և «Եռաբլուր» պանթեոն այսպիսի հոսք կա։
Լրագրողներին հետաքրքրեց նաև մոմի հնարավոր ճգնաժամի հարցը․ բանն այն է, որ մոմի հումքի պատրաստման համար պարաֆին է ներկրվում դրսից, և նախկինում այդ ներկրումը որակվում էր բարեգործական և չէր հարկվում։ Եկեղեցու կողմից ներկա իշխանությունների հրաժարականը պահանջելուց հետո այն սկսել են հարկել՝ առանց փոխելու օրենքը։ Արշակ սրբազանը օրենքի ոչ միատեսակ կիրառության փաստ է արձանագրում։ Ասում է՝ ճգնաժամ դեռ չկա, քանի որ միջանկյալ լուծում գտնվել է՝ պարաֆինը ժամանակավորապես բերվել է, բայց ոչ հիմնավոր լուծում։
Նշենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Զատկի օրվան նվիրված իր պատգամում ասել էր, որ պառակտումներն ու սերմանվող ատելությունը, անհանդուրժողության ոգին, շարունակվող քաղաքական ալեկոծումները նոր ցնցումների ու անկումների վտանգի առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին՝ ստվերելով նաև հայրենանվիրումի ու ազգասիրության վեհ գաղափարները։ Իսկ Բագրատ Սրբազանը Սուրբ Հարության տոնի քարոզի ժամանակ նշել էր, որ ամենածանր, ամենադժվար ժամանակներից մեկն ենք ապրում, որովհետև հայրենիքի կորուստ ունենք։
Մանրամասն՝ տեսանյութում․