Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի նկատմամբ հունվարի 2-ի գիշերը, Բաղդադի օդանավակայանից որոշակի հեռավորության վրա անօդաչու թռչող սարքերով իրականացրած գործողությունը, չի բացառվում, որ ղեկավարված լինի Ադրբեջանից, ըստ Yerkir.am-ի՝ նման տեսակետ է հայտնել իրանագետ Ահարոն Վարդանյանը:
«Տարբեր լրատվական մակարդակներով հայտարարվել է, որ Ադրբեջանը պատրաստ է իր տարածքը տրամադրել Իրանի դեմ գործողությունների համար։ Իսկ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, ինչո՞ւ ոչ՝ գործողություն է Իրանի դեմ։ Այս տարբերակը չպետք է բացառել, մենք շատ լավ գիտենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակաիրանական դիրքորոշումները և այն թշնամական վերաբերմունքը, որը տածում են Իրանի դեմ»,- նշեց իրանագետը։
Մերձավոր Արևելքում Ղասեմ Սուլեյմանին բարձր հեղինակություն էր վայելում: Սուլեյմանիի սպանությունից հետո իրանական կողմից հայտարարվեց վրեժի գործողությունների մասին:
«Դա հարված էր իրանական արժանապատվությանը, դա հարված է ողջ շիաական աշխարհին: Սուլեյմանին Մերձավոր Արևելքում հայտնի էր որպես ահաբեկիչների ահուսարսափ: Նա պայքարում էր ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ»,- ասաց Ահարոն Վարդանյանը:
ԱՄՆ-Իրան լարված վիճակը վտանգավոր է նաև Հայաստանի համար: Հայկական կողմը պետք է չափազանց զգուշավոր լինի և վարի նախաձեռնողական քաղաքականություն, համոզված է փորձագետը:
«Խորհրդակցություններ ունենա տարածաշրջանային երկրների հետ և կարողանա ելք գտնել ստեղծված իրավիճակիցց,- նշեց իրանագետը:
Հայաստանի դիրքորոշումը Ահարոն Վարդանյանը նորմալ է գնահատում, քանի որ, ըստ նրա՝ պետք չէ հստակորեն «վմեկի կողմը բռնել» աշխարհաքաղաքական խառը վիճակում, հատկապես, որ այդ ամենը վտանգավոր է և կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։