|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով երեկ Երևան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել մի շարք հայտարարություններով. հայտնում է Hurriyet.com-ը:
«Բռնի տեղահանությունը չենք ընդունում, դա ուղղակի անմարդկային արարք է: Արդար հիշողությամբ կարող ենք կոտրել դիմադրող գիտակցությունը: Փորձելով հալեցնել սառույցը` կարող եք սառույցի տակ մնալ: Համարենք` սահմանը բացեցինք: Եթե վաղը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվի, մենք ստիպված կլինենք նորից փակել սահմանը: Ամենադժվարը սառույցը հալեցնելն է: Սառույցը հալեցնելիս մի նոր պատերազմ կարող եք սկսել: Փորձելով միանգամից հալեցնել այն` այնպես կկոտրվի, որ տակը կմնաք:
Արդար հիշողություն (Just memory) ենք ասում: Սրանով ուզում եմ ասել` ինչ եղել է, դա հիշենք: Միայն այս դեպքում կհասկանաք, որ թուրք-հայկական հարաբերությունները գերմանա-հրեական հարաբերությունների նման անցյալ չունեն:
Յուրաքանչյուր փողոցում մի ընդհանուր կետ ունենք: Սա բացահայտելով` այդ տեղահանությունը ես նույնպես բոլորովին սխալ արարք եմ գտնում: Իթթիհաթականների արարքը ճիշտ արարք չէր, անմարդկային էր»,- ասել է Դավութօղլուն: