|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Կեղծ են այն թեզերը, որ այսօր պատերազմ գոյություն չունի և մենք ենք նպաստելու դրա վերսկսմանը։ Սա ամենամեծ կեղծիքն է, քանի որ պատերազմ բերած իշխանությունը չի՛ կարող պատերազմ ավարտել՝ լավագույն դեպքում այն մեզ տանելու է ամբողջական կապիտուլյացիայի, մեր հայրենիքի, պետության և ինքնության և արժանապատվության կորստով։
Պատերազմը չի՛ ավարտվել։
Այն շարունակվում է այս հանցավոր սահմանազատման և սահմանագծման տեսքով, որտեղ ոչ սահմանազատում և ոչ էլ սահմանագծում գոյություն չունի, այլ հարկադրանքի ներքո պարզապես հողերի հանձնում։ Այն շարունակվում է հոգևոր բարոյական արժեքային և քաղաքակրթական իմաստով, ստի ու կեղծիքի տեսքով՝ թշնամության և ատելության քարոզով, սոցիալական արդարության և իշխանության հանցավոր անգործության տեսքով, որում գերակա շահը իշխանական աթոռը պահելն է՝ ի գին պետականության ձախողման և կորստի և ինքնության ոչնչացման»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։