կարևոր
2155 դիտում, 14 ժամ առաջ - 2025-03-25 14:39
Աշխարհ

Իսրայելը կարող է նոր պատերազմ սկսել Լիբանանի հարավում

Իսրայելը կարող է նոր պատերազմ սկսել Լիբանանի հարավում
Իսրայելի բանակը հայտարարել է՝ սկսել է հարվածներ հասցնել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահի» օբյեկտներին ՝ ի պատասխան հրթիռակոծության: Սա Իսրայելի առաջին հրթիռակոծությունն էր Լիբանանից անցած տարվա դեկտեմբերից ի վեր այն դեպքում, երբ «Հըզբոլլահի» եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին համաձայնգիրը գործում է նոյեմբերի 27-ից ՝ ավելի քան մեկ տարվա դիմակայությունից հետո: Այս կապակցությամբ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը նախազգուշացրել է՝ հարավում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է երկիրը նոր պատերազմի մեջ գցել: Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերի հայտարարությն մեջ նաեւ նախազգուշացում է պարունակվում այն մասին, որ Լիբանանից հրթիռակոծումը եւ Իսրայելի պատասխան քայլերը «կարող են լուրջ հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար»: Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը:

«Իր հերթին, «Հըզբոլլահը» հերքում է որեւէ կապ Հարավային Լիբանանից հրթիռակոծությունների հետ՝ ընդգծելով, որ «թշնամի Իսրայելի հայտարարությունները Լիբանանի վրա իրենց հարձակումների շարունակությունն արդարացնելու փորձի մի մասն են, որոնք չեն դադարել հրադադարի մասին հայտարարությունից ի վեր»: Փորձագետները նշում են՝ «նոր պատերազմ սկսելու նախադրյալներ են ի հայտ եկել՝ իր ավանդական տեսքով: Նրանք ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ Լիբանանի տարածքից գնդակոծման ժամանակը համընկնում է Գազայում օկուպացիոն բանակի ակտիվության վերսկսման, ինչպես նաեւ լիբանանյան պետության վրա ամերիկյան ճնշման ուժեղացման հետ՝ պահանջելով հրաժարվել հարավում գտնվող իր տարածքի մի մասից», -նշել է Տարասովը:

Նման դատողությունները որոշում են այն հարցի պատասխանը, թե ով է կանգնած, քանի որ, ըստ ռազմական փորձագետ, բրիգադային գեներալ Էլիաս Հաննի, «հարձակումը կարող էր կազմակերպվել այլ խմբավորումների կողմից», ինչը հիշեցնում է նմանատիպ միջադեպեր, երբ անհասկանալի ծագման գործողություններն օգտագործվում էին Իսրայելի կողմից խոշոր ռազմական էսկալացիան արդարացնելու համար, չնայած Իսրայելն ինքը հայտարարում է՝ այժմ անհնար է պարզել նրանց, ովքեր հրթիռներ են արձակել, հիմնավորում է քաղաքագետը:

«Մյուս կողմից, Լիբանանի կառավարությունը հայտնվում է բարդ իրավիճակում, քանի որ միջազգային հանրությունը նրա վրա է դնում պատասխնատվությունը ցանկացած էսկալացիայի համար՝ չնայած հարավի նկատմամբ նրա սահմանափակ արդյունավետ վերահսկողությանը: Բայց անվտանգության խնդիրները եւ քաղաքական մարտահրավերները դժվարացնում են նրա լիակատար վերահսկողությունը իրավիճակի վրա: Ուստի Իսրայելի նպատակն ակնհայտ է՝ ճնշում գործադրել Բեյրութի վրա՝ իր շահերին համապատասխան ավելի կոշտ միջոցներ ձեռնարկելու հարավում։ Պատահական չէ, որ Իսրայելը պնդում է՝ իր գործողությունները կապված են լիբանանյան բանակի ՝ հրադադարի համաձայնագրի շրջանակներում իր պարտականությունները լիարժեք կատարելու անկարողության եւ կապույտ գծի երկայնքով անվտանգությունը վերահսկելու անկարողության հետ: Բեյրութը դա հերքում է», - նշել է Տարասովը:

Պաշտոնական աղբյուրները հաստատել են՝ նախագահ Աունը եւ նրա կառավարոթյունը շարունակում են ապավինել դիվանագիտությանը, եւ բացի Վաշինգտոնից, ֆրանսիացիների հետ կապեր են հաստատվել հարավից հրթիռային արձակումների պոչերը շրջապատելու համար՝ Ֆրանսիայի դիրքորոշումը համապատասխանում է ամերիկացիներին, լարվածությունը նվազեցնելու եւ պատերազմի ընդլայնումը կանխելու համար։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի