կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-23 11:36
Քաղաքական

Մենաշնորհների սառույցը Կարեն Կարապետյանի օրոք կոտրվեց. Միհրան Պողոսյան

Մենաշնորհների սառույցը Կարեն Կարապետյանի օրոք կոտրվեց. Միհրան Պողոսյան

Այսօր խորհրդարանում լրագրողները ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք բանանի գնի իջեցումը մենաշնորհների վերացում է նշանակում։ Նա պատասխանեց, որ մենաշնորհները վերացել են Կարեն Կարապետյանի օրոք։

«Սա իմ կարծիքն է։ Չգիտեմ, գուցե տնտեսական զարգացման համար որոշակի լավ քայլեր Կարեն Կարապետյանի օրոք եղել են, գուցե վատ է եղել, բայց այն, որ մենաշնորհների սառույցը Կարեն Կարապետյանի օրոք կոտրվեց, ես` որպես տնտեսագետ և որպես իրավաբան, կարող եմ փաստել»,- հայտարարեց նա:

Հարցին` արդյո՞ք Կարապետյանի օրոք նկատել է, որ բոլոր ներմուծողներն են օրենքի առաջ հավասար և մաքսազերծման ժամանակ չարաշահումներ չեն կատարվել, Պողոսյանը պատասխանեց. «Եթե կան այդպիսիք, ովքեր որոշակի գործառույթներ են իրականացրել, որոնք օրենքին չեն համապատսխանում՝ մի ապրանքը մյուսի փոխարեն են մաքսազերծել կամ ընդհանրապես չեն մաքսազերծել, ապա ես ջատագովն եմ, որ այդ բոլոր մարդիկ հայտնվեն վանդակների ներսում՝ կլինի ընդդիմությունից, թե` իշխանությունից։ Ես մի բան գիտեմ՝ պետության բյուջեին կպնել չի կարելի»։