Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ' ՀՀ նախագահին ուղղված նամակը «Անելիք» բանկի 68 աշխատակիցների կողմից ստորագրվելու կապակցությամբ առաջացած իրարանցման վերաբերյալ այսօր Yerkir.am-ին եւ «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանումներ տվեց բանկի վարչության նախագահի PR խորհրդատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Ըստ նրա' այդ փաստաթուղթը ստորագրած իրենց միանշանակ կողմ են կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելուն, բայց նաեւ ցանկանում են, որ այն լայն հանրային քննարկման դրվի:
«Որովհետեւ մենք կարծում ենք, որ այն թյուրըմբռնումը, որ կա հասարակության շրջանում, այն պատճառով է, որ մանրամասն չի ներկայացվել, թե ինչ է իրենից ներկայացնում այս հարցը: Այնպես որ' «Անելիք» բանկի աշխատակիցները կողմ են եղել եւ այսօր էլ կողմ են, որ կազմակերպվեն լայն ու մանրամասն քննարկումներ' ներկայացվի համակարգը' իր բոլոր դրական կողմերով»,- ասաց Աստղիկ Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ «Անելիք» բանկի աշխատակիցները, որպես քաղաքացիներ, ունեն իրենց անձնական կարծիքն ունենալու եւ հայտնելու իրավունք: Yerkir.am-ի դիտարկմանը, թե բանկի տարածած հաղորդագրության մեջ հարցը կտրուկ է դրված' «լինելով բանկային համակարգի աշխատակիցներ, նրանք չեն կարող» եւ այլն, իսկ դրանք բացառող եւ պարտավորեցնող ձեւակերպումներ են, Աստղիկ Մարտիրոսյանը պատասխանեց, թե իրենց աշխատակիցները ավելի շահագրգիռ են եղել, որ իրենց հասակակիցները հասկանան, թե դրանք ինչ լուրջ ֆինանսական գործիքներ են, բանկային համակարգի ներկայացուցիչների համար ինչ լրացուցիչ գործիքներ են ստեղծելու, որ այդ համակարգը զարգանա: Այդ առումով են գրել, որ, որպես բանկային համակարգի ներկայացուցիչներ, նրանք, բնականաբար, կողմ են համակարգին:
Աստղիկ Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ Կենտրոնական բանկի կողմից իրենց նկատմամբ ճնշումներ չեն եղել, ու իրենք էլ, իրենց հերթին, չեն ճնշել իրենց աշխատակիցներին' հանդես գալու համապատասխան պարզաբանմամբ: Նրա հավաստմամբ' նամակը ստորագրած բոլոր 68 աշխատակիցները ներկայումս աշխատում են բանկում, նրանց նկատմամբ որեւէ պարտադրանք կամ սպառնալիք չի կիրառվել:
Հարցազրույցը' ստորեւ.