կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-07 22:22
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. Ո՞ւր է կորել Կոնվերս Բանկին վստահված ոսկին

ՀՐԱՊԱՐԱԿ. Ո՞ւր է կորել Կոնվերս Բանկին վստահված ոսկին
«Կոնվերս բանկի» Արմավիրի մասնաճյուղում ոսկյա զարդերի գրավադրման միջոցով վարկ ստացած քաղաքացիներն արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում հետ ստանալ իրենց զարդերը: Նրանք կատարել են վարկի մարումը և ըստ գործող կարգի՝ պետք է հետ ստանան բանկում գրավադրված ոսկին: Իրենց ոսկյա զարդերը հետ ստանալ ցանկացող քաղաքացիներին հրավիրում են ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ նրանց բացատրում են, որ իրենց ոսկյա զարդերը կարող են հայտնված լինել այլ պարկերում, կատարվում է քննություն, և դրանք կվերադարձվեն հայտնաբերվելու դեպքում: