|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել Թուրքիայի Halkbank բանկին Իրանի հետ բազմամիլիարդանոց գործարքներ կնքելու համար՝ հակառակ ամերիկյան պատժամիջոցների. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նյու Յորքի օկրուգային դատարանը քննում է գործը։ Նշվում է, որ Halkbank-ը թուրքական պետական բանկ է։
Արդարադատության նախարարության մամուլի ամփոփագրում նշվում է, որ թուրքական բանկին «մեղադրանք է առաջադրվել խարդախության, փողերի լվացման եւ պատժամիջոցների խախտման վեց կետով՝ կապված դրա՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու բազմամիլիարդանոց սխեմային մասնակցության հետ»։
Մեղադրող կողմը մանրամասնում է նաև, որ Halkbank-ը «պարբերաբար մասնակցել է միլիարդավոր դոլարների ապօրինի շրջանառությանը»՝ կապված Իրանի նավթային եկամուտների հետ, և բանկի ղեկավարությունն անձամբ է կատարել այդ գործարքները։