27 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.29 |
GBP | ⚊ | 485.57 |
GEL | ⚊ | 145.08 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում հայտնաբերված շուրջ 12,5 կգ ընդհանուր քաշով ոսկին հանձնել են Կենտրոնական բանկին, ու քննությունը շարունակվում է:
Ինչպես հայտնի է, անցած տարի Երեւան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր շուրջ 12,5 կգ ընդհանուր քաշով ոսկի: ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ քննչական, վարութային գործողությունների արդյունքում Երեւան քաղաքի երկու բնակչուհիներ վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել տարբեր վայրերում առանձին-առանձին թաքցված՝ մի դեպքում՝ 6 կիլոգրամ 860 գրամ քաշով, մյուս դեպքում՝ 5 կիլոգրամ 652 գրամ քաշով ամբողջական եւ մասնատված ենթադրաբար ոսկյա ձուլակտորներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ոսկին պատկանել է ՀՀ դատախազությունում աշխատած նախկին պաշտոնյաներից մեկին: Նախկին դատախազը մահվանից առաջ տունը կտակել է դստերը, եւ նրա դուստրը երկար ժամանակ երկրում չի բնակվել:
Ավելի ուշ դիմել է մաքրուհիների՝ խնդրելով՝ բնակարանը մաքրեն, որից հետո էլ բացահայտվել է այս դեպքը: Իսկ թե որտեղից դատախազին այդքան ոսկի, արդյոք մահացած դատախազինն է եղել, թե այլ անձի, որը հայտնվել է դատախազի տանը, պահել ոսկին, եւ այն գտել են մաքրուհիները, այժմ պարզում են իրավապահները:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում