կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-27 10:17
Հասարակություն

Բոյկոտի ալիքը հասավ "Անելիք" բանկին

Բոյկոտի ալիքը հասավ "Անելիք" բանկին

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի պայքարող երիտասարդները կոչ են արել այսօր՝ դեկտեմբերի 27-ին՝ (ժամը 13.00-ին, բոլոր այն մարդիկ, ովքեր «Անելիք» բանկում հաշիվ ունեն, փակեն դրանք։ «Այս բանկը այն բանկն է, որը բարձրաձայն հայտարարեց, որ իր աշխատողները սխալմամբ են ստորագրել նախագահին ուղղված «ՊԱՐՏԱԴԻՐ կուտակային կենսաթոշակի» դեմ նամակի տակ։ Դա խայտառակություն է մեզ համար, այդպիսի հիմնարկները աշխատողներին պահում են ճնշած և կարծես քաղաքական կառույցները թույլ չեն տալիս, որ աշխատողները ինչ-որ արդար, լավ բանի համար պայքարեն։

 

Հենց նման խայտառակ բանկի դեմ է ուղղված ակցիան։ Բոլորով հավաքվենք և բոյկոտենք «Անելիք» բանկը։ Եվ նաև շատ կարևոր մի բան՝ իրենք հայտարարել են, որ կողմ են ՊԱՐՏԱԴԻՐ կուտակային կենսաթոշակին։ Լավ կլինի, որ հաշիվ փակողների թիվը հնարավորինս շատ լինի։ Բոլոր–բոլոր ուսանողներին, ովքեր հաշիվ ունեն «Անելիքում», ասեք, փոխանցեք, որ գան և փակեն, եթե, իհարկե, համաձայն են։ ՀՊՃՀ-ի (Պոլիտեխնիկ) ուսանողները «Անելիքում» են թոշակ ստանում»,- ասված է երիտասարդների տարածած հայտարարության մեջ»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։