Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Պետական նպաստների մասին» օրենքի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ նպաստներ տալու հաշվառման համակարգը հարկավոր է փոխել:
Ըստ պատգամավորի` վստահություն չեն ներշնչում աղքատության վերաբերյալ կառավարության ներկայացրած ցուցանիշները: Ընտանիքների անապահովությունը գնահատվում է ՝ առանց հաշվի առնելու այդ ընտանիքների եկամուտներն ու ծախսերը, այդպիսով՝ անարդարության տարրը պահպանվում է սոցիալապես անապահով ընտանիքների նկատմամբ՝ նրանց զրկելով նպաստից: «Անապահովության գնահատման այսօրվա համակարգը չի արտացոլում իրական պատկերը, հաշվի առնված չէ, օրինակ, ավանդ ունենալու ու դրա դիմաց տոկոսները ստանալու հնարավորությունը, որովհետև ավանդը համարվում է բանկային գաղտնիք»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ արդարացիորեն իրենց եկամուտները ցույց տվող անապահով ընտանիքները կարող են դուրս մնալ նպաստառուների թիրախային խմբից, ուստի պետք է փոխել հաշվառման համակարգը:
ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, խոսելով ծնելիության ու նպաստների մասին, կարծիք հայտնեց, որ ծնելիությունը կապ ունի ավելի շատ մարդու բարոյական, ընտանեկան հանգամանքների, «ազգ», «ժողովուրդ» հասկացություների հետ, քան` փողի ու վճարունակ լինելու, որովհետև աղքատ ընտանիքներում ավելի շատ երեխա է ծնվում, քան ունևոր ընտանիքներում: