|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ժողովրդին մի հնարավորություն չեն թողնում, որ ապրի, և դրա համար էլ արտագաղթում են: Այսօր «Մալաթիա» տոնավաճառում «Երկիր ծիրանի»-ի քարոզարշավի ժամանակ քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ զրույցում ասաց տոնավաճառի աշխատակիցներից մեկը:
Տղամարդը նշեց, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճիշտ է ասել, որ Հայաստանն ինքն իրեն կվերանա, ոչ թե իրենք կվերացնեն: Փոստանջյանը, սակայն, չհամաձայնեց վերջինիս հետ. «Եկեք` չցիտենք մեր թշնամիներին, և դառնանք մեկ բռունց, քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդիկ և պաշտպանենք մեր իրավունքների համար»:
Մեկ ուրիշն էլ ասաց, թե Փոստանջյանն ինչ խոսում է` իրենց սրտից է խոսում.«Ազնվորեն եմ ասում` ձեզ համար անհանգստանում ենք»: Փոստանջյանը նշեց, թե անհանգստանալ պետք չէ, միայն պայքարել է պետք: