Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պուտինի այցի հետ կապված ծայրահեղ մոտեցումները տեղին կլինեին, եթե Հայաստանն այլընտրանք ունենար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գրող Դավիթ Հովհաննեսը` խոսելով Պուտինի այցի մասին: Ըստ գրողի` պետք չէ մեծ իրարանցում բարձրացնել` գալիս է Պուտինը` շարունակելու Հայաստանի հետ եվրասիական քաղաքականությունը: Բանաստեղծն ընդգծեց հատկապես Պուտինի պատվիրակության վիթխարի խումբը: «Ես չեմ հիշում նման այց` մոտ 600 գործարարներ, լրատվամիջոցներ, քաղաքական դեմքեր: Այդ այցը Հայաստանի և Ռուսաստանի միջև սեպտեմբերի 3-ի համաձայնության գործնական հաստատումն է»,- ասաց Դավիթ Հովհաննեսը:
Նրա կարծիքով` Եվրոպայի քաղաքականությունը Հայաստանում չստացվեց ոչ այնքան Հայաստանի մեղքով ու Ռուսաստանի ճնշմամբ, որքան եվրոպացիների ապաշնորհ ու թեթև մոտեցումների պատճառով: «Ես մի բառ եմ հորինել` Եվրոպան տանուլ տվեց տոլերաստիկ լինելու պատճառով: Տոլերաստիկ բառը տոլերանտ ու պեդերաստ բառերի միաձուլումն է, ինչն էլ բնութագրում է Եվրոպայի էությունը»,- ասաց Դավիթ Հովհաննեսը:
Գրողը նաև տեղի ունեցող արտաքին քաղաքական իրադարձությունները պատկերավոր բնութագրեց մի ասույթով. «Երբ մի մարդ ծեծում է մի երեխայի, ով ոչ մի վատ բան չի արել, ու երբ կողքից հարցնում են` ինչո՞ւ ես ծեծում, եթե վատ բան չի արել, ասում է` ծեծում եմ, որ նրա հայրը վախենա»:
Այդ իմաստով, ըստ Դավիթ Հովհաննեսի, Ռուսաստանը, ցուցադրական ձևով Հայաստանին իր կողմը քաշելով, փորձեց ցույց տալ Ուկրաինային, որ վերջինս պետք է հետ կանգնի Ասոցացման պայմանագրից: Այդ առումով` Հայաստանը կատարել է փորձանմուշի` լակմուսի թղթի դեր:
Բանաստեղծի համոզմամբ` Անդրկովկասում ձևավորվում է նոր քաղաքական իրավիճակ, երբ Արևմուտքի ու ԱՄՆ-ի դերակատարությունը նվազելու է, իսկ Ռուսաստանը մտնելու է «այն տունը», որտեղից դուրս էր մղվել 15-20 տարի առաջ` իր վարած անկազմակերպ քաղաքականության պատճառով: Նա հավելեց, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը աշխարհի բաժանման նոր խաղ են վարում, և դրա վառ ապացույցը Սիրիայի հարցով ռուս-ամերիկյան համաձայնությունն էր: