Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել ենք, որ լուսադեմին ոստիկանները ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարներին: Ոստիկանները ուժ էին գործադրել, որից տուժել են նաև լրագրողներ: Yerkir.am-ի հետ զրույցում «ԳԱԼԱ»-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանը նշեց, որ աշխատում էր ցույցի վայրում` կատարելով իր մասնագիտական պարտականությունը:
«Հետո հասկացանք, որ ոստիկանությունը ցրելու է ցուցարարներին, քանի որ ջրցան մեքենաներ էին բերել: Ոստիկանները լրագրողներին հորդորում էին դուրս գալ կենտրոնական հատվածից: Մենք դուրս եկանք, և ես ձախ հատվածում կանգնած էի, երբ քաղաքացիական հագուստով ոստիկանները հարձակվեցին քաղաքացիների վրա, ինչպես նաև` լրագրողների»,- ասաց լրագրողը:
Այնուհետև, ըստ Ֆահրադյանի, իր վրա են հարձակվել «հրեշտակ» կոչվող տղաները, փորձել բերման ենթարկել: «Ես գոռում էի, թե` թողեք, լրագրող եմ, բայց չէին լսում: Հետո մի ոստիկան հրահանգեց ինձ բաց թողնել` ասելով, թե` հա, լրագրող է: Ես ուզում էի առաջ գնալ և օպերատորիս գտնել, բայց կրկին ինձ վրա հարձակվեցին ու սկսեցին ծեծել, որից հետո տեղափոխեցին ոստիկանության բաժանմունք: Այնտեղ մեր իրավունքներն ու պարտականությունը ներկայացրին, 40 րոպե սպասեցինք ներսում, իսկ հետո ազատ արձակեցին»,- պատմեց նա` հավելելով, որ բացատրություն տալուց հրաժարվել է` ասելով, թե` ոստիկաններն են ծեծել ինձ, գնացեք` նրանց էլ գտեք:
Ի դեպ, լրագրողը վնասվածքներ է ստացել ձեռքի, վզի հատվածում: