|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երբ լինում են ճգնաժամեր, երբ հարցերն ավելի են բարդանում շատ բնական է, որ մարդկանց հայացքն ուղղվում է դեպի եկեղեցի։ Այս մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մենք նախկին նախագաների և Վեհափառի հանդիպման ֆորմատից ակնկալիք ենք ունեցել և դեռ ունենք, ու շատ բնական ու արդարացված է հասարակության ակնկալիքը։ Այս իրավիճակում բոլորն ունեն իրենց պատասխանատվության բաժինը։ Վերջին շրջանում քիչ ենք օգտագործում իշխանություն-ընդդիմություն բառակապակցությունը, որովհետև սա այլևս իշխանության, ընդդիմության պայքար չէ, մենք ասում ենք ազգային ուժեր, իսկ եկեղեցին դա ազգային ուժ է։ Երբ պետության գոյության, պետականության գոյության հարց է դրված՝ սա այլևս ընդդիմություն-իշխանություն պայքար չէ, սա գոյաբանական պայքար է և այո եկեղեցին պետք է ունենա առաջնորդություն, եկեղեցին շատ հստակ և կոնկրետ խոսք պետք է ասի։ Եկեղեցին չպետք է վախենա Նիկոլի ֆեյքերից, սպառանալիքներից, պետության գոյության հարց է դրված»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։