կարևոր
4372 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-28 21:26
Հասարակություն

Ահազանգ. Երեւանի հրապարակում մի քանի ոստիկան 2 ջահել տղայի էին ահավոր ծեծում. ականատես

Ահազանգ. Երեւանի հրապարակում մի քանի ոստիկան 2 ջահել տղայի էին ահավոր ծեծում. ականատես

Ֆեյսբուքյան օգտատեր Նինա Շահվերդյանը տեսել է, թե ինչպես են Երևանում ոստիկանները ծեծում 2 երիտասարդի։ Նա մասնավորապես գրել է

«Հենց նոր, 20:10-ի շրջակայքում Երեւանի հրապարակում՝ դեպի Տիգրան Մեծ ճանապարհի մոտ մի քանի ոստիկան 2 ջահել տղաների (մեկը մարմնագույն շորեր հագած, մյուսը՝ մուգ կապույտ/սեւ) էին ահավոր ծեծում: Քարշ տալով իրենց էն մեծ մեքենաները՝ երկուսին էլ մեջն են խցկել, իջեցրել են մետաղյա «վարագույրը» ու շարունակել մեջը անաստվածորեն ծեծել էդ տղաներին, լսվում էին բարձր գոռոցներ: Ես մանտրաշի մեջ ձգվեցի դեպի հեռախոսս, որ զանգեմ ոստիկանություն, հետո հասկացա, որ չգիտեմ ինչ ասել՝ ոստիկան կանչեք, որ ձեր ոստիկանների՞ն բռնեն։ Մոտեցա կողքին կանգած էն հսկող ոստիկաններին, ասում եմ՝ անօրինական ա, մարդկանց ծեծելը անօրինական ա, գնացեք դադարեցրեք, ինչու՞ են այդ տղաներին ծեծում, ինչին ոստիկանը ասում ա՝ ուրեմն դեպք ա եղել, ու գնում ա մնացած ոստիկանների մոտ, ովքեր կանգնած նայում էին այդ ամենին:

Ես ինձ վերջերս այսքան լքված ու միայնակ զգացած չկայի, լրիվությամբ անզոր ու անտեղյակ՝ թե ինչ պիտի անեմ: Ես սովոր եմ, որ երբ անօրինական բաներ են կատարվում՝ պիտի զանգեմ ոստիկանություն, իսկ երբ ոստիկաններն են անօրինական գործողություններ կատարում, ես չգիտեմ ինչ անել:

Չգիտեմ էդ տղաները ինչ են արել, իրոք չգիտեմ, միգուցե վատ բան են արել, բայց էդ չի տալիս որեւէ լիազորություն ոստիկանությանը՝ ծեծի ենթարկել քաղաքացիներին:

Լացս գալիս ա։

Daniel Ioannisyan է՞ս ա ձեր վերապատրաստած ոստիկանությունը:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն - Police of the RA Ministry of Internal Affairs խնդրում եմ ներկայացրեք, ինչ հիմունքների շուրջ են ձեր աշխատակիցները մարդ ծեծում, ինչ հանցանք են գործել այդ տղաները եւ արդյոք այդ հանցանքի պատասխանատվությունը իրենից ենթադրում է ոստիկանության կողմից ծեծ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia էս մարդկանց իրավունքները ո՞վ պիտի պաշտպանի:

Մեր երկրում այնքան փլուզված ա էս համակարգը, որ ես վախենում եմ նույնիսկ փոստել սրա մասին, որովհետեւ մտահոգվում եմ, որ քաշքշոցի մեջ ես եմ ընկնելու, եւ ոչ թե էդ մարդ ծեծող ոստիկանները: Բայց ես հասա տուն ու չեմ դադարում լացել այս մարդկային անարդարությունից, դրա համար չեմ կարող լռել: Ես ուզում եմ ապրել երկրում, որտեղ հանցանքները կպատժվեն ըստ օրենքի, իսկ բռնությունը իրար նկատմամբ դատապարտվում է օրենքի ամբողջ խստությամբ:

Եթե ինչ-որ զարմանքով որեւէ կառույց ուզի քննել գործը՝ էն դուք, էն հրապարակի, մասնավորապես կառավարության շենքի կամերաները, նայեք քննեք, ես էլ հավելելու ոչինչ չունեմ»։