|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Արմմոնո» միջազգային փառատոնի բացման արարողությունը: Փառատոնը բացվեց Արեգ Գևորգյանի «Լյուսիեն Լյուկ» ներկայացմամբ:
Փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանը հույս հայտնեց, որ այս տարի նույնպես փառատոնը կանցնի մարդաշատ դահլիճներում, քանի որ ներկայացումները մեկը մյուսից հետաքրքիր են: «Տարեցտարի հայտերի թիվն ավելանում է, այս տարի փառատոնի շրջանակներում կցուցադրվի 31 ներկայացում»,- հայտնեց նա:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էլ, yerkir.am-ի հետ զրույցում խոսելով փառատոնի մասին, նշեց, որ երբ 2002-ին սկսվեց «Արմմոնո»-ն, ինչքան էլ երազեինք, անգամ մեր համարձակ երազներում այսպիսի դրամատուրգիական հարստություն` և՛ դերասանական, և՛ տարիքային տարածքում, չէինք կարող պատկերացնել: «Չեմ վախենա ասել, որ մենք դրամատուրգիայի ամենահետաքրքիր ժանրերից մեկի` մոնոներկայացման ծաղկումն ենք տեսնում Հայաստանում»,- ասաց նա: