կարևոր
3805 դիտում, 1 օր առաջ - 2025-03-31 20:26
Քաղաքական

Ուղղակի ջուր էին ծեծում. անհետ կորածների հարազատները դժգոհ հեռացան ԱԺ-ից

Ուղղակի ջուր էին ծեծում. անհետ կորածների հարազատները դժգոհ հեռացան ԱԺ-ից

Ազգային Ժողովում քիչ առաջ ավարտվեց անհետ կորած զինծառայողների հարազատների հանդիպումը բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ավելի քան 5 ժամ տեւած փակ հանդիպումից հետո ծնողները դժգոհ հեռացան խորհրդարանից։ Նրանք լրագրողներին հայտնեցին, որ ոչ մի հարցի պատասխան չստացան։

«4,5 տարի մեր ոչ մի հարցի պատասխան չենք ստանում, փնթի աշխատանք են կատարում, ուղղակի ջուր էին ծեծում»,- վրդովված հայտարարեց մայրերից մեկը: 

Նշենք, որ փակ հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱԱԾ տնօրենն ու արդարադատության նախարարը: Տեսախցիկները ֆիքսել են, որ հանդիպման ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հուզված դուրս է եկել դահլիճից: Հանդիպման ընթացքում նաեւ մայրերից մեկի ինքնազգացողությունն էր վատացել: