Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը UEFA.com-ին հետխաղյա ճեպազրույցի ժամանակ ասել է, որ իր թիմը ի վիճակի է հաղթել ֆրանսիական «Մարսել»-ին և ցանկալի արդյունքի հասնել:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ իտալական «Նապոլի»-ի նկատմամբ, որին առաջին խաղում պարտվել էր 1:2 հաշվով:
«Բորուսիա»-ն հրաշալի խաղ ցուցադրեց: Իմ խաղընկերները հիանալի աշխատանք կատարեցին: Երեք պարտություններից հետո այս հաղթանակը մեզ անհրաժեշտ էր, մենք պարտավոր էինք հաղթել:
Իհարկե, ցանկանում էի ինքս աչքի ընկնել, սակայն չստացվեց, ինչ արած: Պետք է շարունակեմ աշխատել և չեմ հանձնվում: Իմ խնդիրն է ուժերս տալ թիմի օգուտի համար: Էական չէ` դարձա գոլի հեղինակ, թե` ոչ. ամենակարեւորը թիմի հաղթանակն է։
Բազմաթիվ պահեր ստեղծեցինք 2։1 հաշվի ժամանակ, քանի որ «Նապոլի»-ին պաշտպանությունում ազատ տարածություններ էր թողել, և մենք կարողանում էինք ավելի հաճախ հարձակվել:
Չենք կասկածում, որ դուրս կգանք խմբից։ Սակայն «Մարսել»-ը հեշտ մրցակից չի լինի: Ճիշտ է, նրանք միավոր չեն վաստակել, սակայն ամեն ինչ կանեն, որպեսզի միավոր վաստակեն: Ամեն դեպքում գիտենք, թե ինչպես է պետք խաղալ այդ թիմի դեմ։ Կարծում եմ՝ կհասնենք ցանկալի արդյունքի»,- ասել է Մխիթարյանը:
Հայ ֆուտբոլիստը «Նապոլի»-ի դեմ խաղում ստացել է ամենաբարձր գնահատականը: Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ևս մեկ անգամ հիացել է Մխիթարյանի խաղով: Գերմանական ԶԼՄ-ները «կախարդական» են անվանել Հենրիխի խաղը, իսկ միջազգային մամուլի որակավորմամբ՝ Մխիթարյանը լավագույն խաղն է անցկացրել դորտմունդցիների կազմում:
Թեեւ նրան չի հաջողվել դառնալ ո'չ գոլի, ո'չ էլ գոլային փոխանցման հեղինակ:
Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ հանդիպմանը: