|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը կարծում է, որ կշարունակի պաշտոնավարել: «Իսկ ինչո՞ւ չպետք է շարունակեմ պաշտոնավարել»,- ՀՀԿ Խորհրդի եւ ԳՄ նիստերից հետո հայտարարեց մարզպետը:
Սահակյանի կարծիքով` նախագահն իր գրանցած արդյունքներից գոհ է: Yerkir.am-ի հարցին, թե` ումի՞ց էր դժգոհ, մարզպետը պատասխանեց. «Չկա, նման բան չկա, անկեղծ եմ ասում»: Խորհրդի նիստն, ըստ մարզպետի, սովորական, աշխատանքային նիստ էր:
Արագածոտնի մարզպետը դժվարացավ ասել, թե ինչու էր զայրացած Տավուշի մարզպետը: «Չգիտեմ, չեմ նկատել»,- ասաց նա:
Հարցին, որ եթե Շիրակի մարզպետի նման վատ արդյունքներ գրանցեր նախագահի համար, արդյո՞ք հրաժարական կտար, Սահակյանը նախ պատասխանեց, որ եթե-ներով չի առաջնորդվում, հետո էլ հիշեցրեց, որ Արագածոտնի մարզը երրորդ մարզն է, ուր Սերժ Սարգսյանը բարձր արդյունքներ է գրանցել:
Արագածոտնի մարզպետի տրամադրությունն այնքան բարձր էր, որ նա անգամ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի առջեւ` անձրեւի տակ կանգնած լրագրողներին թեյ խմելու հրավիրեց: